Տարօրինակ է, որ Հայաստանի՝ սպառողների շահերի պաշտպանության ՀԿ-ները չեն փորձում ՌԴ կողմից որակազրկված ապրանքների լրացուցիչ ստուգումներ նախաձեռնել. «Փաստ»
Չնայած, հարց է, թե կարելի՞ է կոնյակ անվանել այն, ինչը չի ստացվել խաղողի որոշակի տեսակների սպիրտի հնեցման եղանակով: Իհարկե, հակված չենք «հալած յուղի» տեղ ընդունել ցանկացած տեղեկություն: Կան հարցեր. օրինակ՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ թույլ տրվել, որ նման վիճակ լինի, ինչո՞ւ ավելի վաղ այդ խնդրին անդրադարձ չի արվել, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ նույն ռուսական շուկայում հայկական կոնյակը կամ դրա մի շարք տեսակներ «ջրի գնով» են վաճառվել և այլն: Հարկավ, չի կարելի բացառել նաև այս պատմության մեջ «քաղաքական բաղադրիչը»՝ հաշվի առնելով, թե ինչ ինտենսիվությամբ է Փաշինյանը փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ: