World News in Armenian

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։

Читайте на 123ru.net