World News in Armenian

Վանաձորում անչափահասների միջև վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել

Օգոստոսի 17-ին ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում 4 երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Պարեկները լսել են բարձր ձայներ, մոտեցել և նկատել են չորս երիտասարդի, որոնցից երկուսի վերնաշապիկները պատռված են եղել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ երիտասարդները Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Կ․ Ք․-ն, 17-ամյա Ս․ Ռ․-ն, 16-ամյա Վ․ Հ․-ն և 16-ամյա Դ․ Խ․-ն են: Ոստիկանությունում վերջիններս հայտնել են,  որ Տիգրան Մեծ պողոտայում իրենց են մոտեցել 3 երիտասարդ տղա և անցնելու ընթացքում անծանոթ երիտասարդներից մեկը ուսով հարվածել է Դ. Խ․-ին, որից առաջացել է վիճաբանություն:

Ոստիկանության Տարոնի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ անծանոթ քաղաքացիներին հայտնաբերելու ուղությամբ:Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Читайте на 123ru.net