World News in Armenian

Apple-ը դարձել է այս տարվա ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունը

Apple ընկերությունը 2024 թվականին առաջին տեղն է գրավել տեխնոլոգիական ընկերությունների ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակում: Անցյալ տարի առաջին տեղում էր Amazon-ը։ 

Այս մասին հաղորդել է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը։

2023 թվականից ի վեր, Apple ապրանքանիշի արժեքն աճել է 74 %-ով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի: Microsoft կորպորացիան ցուցակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 340,4 մլրդ դոլար (աճը՝ 78 %)։ 3-րդ տեղում մնացել է Google ընկերությունը, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 333,4 մլրդ դոլար (աճը՝ 19 %)։ Amazon-ը 4-րդ  դիրքում է. նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 308,9 մլրդ դոլար (աճը՝ 3,2 %)։

Ամենաարագ աճն (163 %) արձանագրել է Nvidia ընկերությունը՝ անցած վարկանիշային աղյուսակը կազմելու պահից ի վեր բարձրանալով 19 դիրքով և 44,5 մլրդ դոլար արժեքով զբաղեցնելով 10-րդ տեղը։

Brand Finance-ը միջազգային առաջատար խորհրդատվական ընկերություն է բրենդների գնահատման ոլորտում, որը գրասենյակներ ունի 20 երկրում: Brand Finance-ի մեթոդաբանության համաձայն՝ «բրենդի ուժը» հաշվարկվում է ցուցանիշների հավասարակշռված համակարգի օգնությամբ, որը ներառում է ներդրումների գնահատումը մարքեթինգի բնագավառում, բաժնետիրական կապիտալը և բիզնես վարելու արդյունավետությունը:

Читайте на 123ru.net