Հայաստանի անվտանգային հարցերի հետ Փաշինյանը ոչ մի ընդհանուր հայտարար չունի. Աշոտյան
Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար:
Այսօր դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց Հայաստանի ներկայացուցիչների։ Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվի հետ է քննարկում հարցերը, բայց այդ վիճակին հասցրել է Հայաստանը։
Հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են, այլևս անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- նշեց նա։