World News in Armenian

Մենք այս պահին կոնյակի արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք. էկոնոմիկայի նախարար

Երբ կլինի պաշտոնական արձագանք մենք դա կքննարկենք, կպատասխանենք: Մենք այս պահին և արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, և որևէ ահազանգ չենք ստացել: Լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ գործընկերոջը հարցրել է՝ հայկական կոնյակը խնդիր ունի, թե ոչ:

«Եթե այս պահին բիզնեսը նման խնդիր չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում հայտարարվել էր, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։

Читайте на 123ru.net