World News in Armenian

Սարդարապատում «BMW»-ն բախվել է ծառին. կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես  հայտնում է Shamshyan.comy, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր»  բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Читайте на 123ru.net