World News in Armenian

Ֆուտբոլի պատմության 15 ամենամեծ տրանսֆերային ձախողումների վարկանիշային աղյուսակը

Համաշխարհային հայտնի Goal.com-ը հրապարակել է ֆուտբոլի պատմության 15 ամենաչստացված տրանսֆերների աղյուսակը։

Առաջին տեղը զբաղեցրել է Ուսման Դեմբելեի՝ 2017 թվականին «Բորուսիայից» « Բարսելոնա» տեղափոխությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բելգիացի Էդեն Ազարի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։ Երրորդ հորիզոնականում բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունն է «Լիվերպուլից» 2018 թվականին «Բարսելոնա»:

Տրանսֆերային ձախողումների ամբողջական ցանկը՝ ըստ Goal.com-ի.

 
Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) — Դորտմունդի «Բորուսիայից» Բարսելոնա, 2017, 135 միլիոն եվրո։

Էդեն Ազար (Բելգիա) – «Չելսիից» — «Ռեալ» — 120,8 միլիոն եվրո

Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա) – «Լիվերպուլից» «Բարսելոնա» — 135 միլիոն եվրո

Պոլ Պոգբա (Ֆրանսիա) – «Յուվենտուսից» — «Մանչեսթեր Յունայթեդ» — 105 միլիոն եվրո

Ռոմելու Լուկակու (Բելգիա) – «Ինտերից» — «Չելսի» — 113 միլիոն եվրո

Ժոաու Ֆելիքս (Պորտուգալիա) — «Բենֆիկայից» — «Ատլետիկո Մադրիդ» — 127 միլիոն եվրո:

Նիկոլյա Պեպե (Կոտ դ’Իվուար) – «Լիլից» — «Արսենալ» — 80 միլիոն եվրո

Հարի Մագուայր (Անգլիա) — «Լեսթեր Սիթիից» — «Մանչեսթեր Յունայթեդ» — 87 միլիոն եվրո

Անտուան Գրիզման (Ֆրանսիա) — Մադրիդի «Ատլետիկոյից» — «Բարսելոնա» — 120 միլիոն եվրո

Ալվարո Մորատա (Իսպանիա) — «Ռեալից» — «Չելսի» — 66 միլիոն եվրո

Ռոմելու Լուկակու (Բելգիա) — «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» — 84,7 միլիոն եվրո

Կեպա Արիզաբալագա (Իսպանիա) — «Ատլետիկից» — «Չելսի»՝ 80 միլիոն եվրո

Նեյմար (Բրազիլիա) – «Բարսելոնայից» — ՊՍԺ — 222 միլիոն եվրո

Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – «Ինտերից» — «Բարսելոնա» — 69,5 միլիոն եվրո

Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) – «Մոնակոյից» «Ռեալ» — 75 միլիոն եվրո

Նշենք, որ ակումբներից ամենաշատ ձախողված տրանսֆերները իրականացրել են  «Բարսելոնան»՝ 4, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3 և «Չելսին»՝ 3:

Читайте на 123ru.net