World News in Armenian

Բոտսվանայում ավելի քան 2,400 կարատ քաշով ադամանդ են գտել

Բոտսվանայի հյուսիս-արևելքում գտնվող Karowe հանքում 2,492 կարատ քաշով ադամանդ են հայտնաբերել:

Հաղորդել է կանադական Lucara Diamond Corporation ընկերությունը։

Այն աշխարհում երբևէ արդյունահանված ամենախոշոր ադամանդներից մեկն է։

«Մենք շատ ոգևորված ենք այս արտասովոր 2,492 կարատանոց ադամանդի արդյունահանմամբ», - հայտարարել է ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը` հավելելով, որ ադամանդն անվնաս հանել հնարավոր է եղել իրենց կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիաների և մոտեցումների շնորհիվ: 

Նույն հանքում արդյունահանել են նաև 1,758 և 1,109 կարատ քաշով ադամանդներ։

Ընկերությունը չի հստակեցրել քարի որակն ու մոտավոր արժեքը։

Читайте на 123ru.net