Պուտինը խորհրդակցություն է հրավիրել Կուրսկում և սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է հրավիրել՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:
«Ձեզ հավաքել եմ՝ քննարկելու Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը»,-նշել է Պուտինը հանդիպման թեման։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին զանգվածային հարձակում են գործել Կուրսկի շրջանի վրա։ Այդ ընթացքում Պուտինը մի քանի անգամ խորհրդակցություններ է անցկացրել՝ Կուրսկի և սահմանամերձ այլ շրջաններում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ի առջև խնդիր է դրված «դուրս բերել, տապալել թշնամուն մեր տարածքներից» և սահմանային ծառայության հետ միասին ապահովել պետական սահմանի հուսալիությունը: