World News in Armenian

Արգելվել է ամեն տեսակի կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան և տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով. ՍԱՏՄ

Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ինչպես հայտնել ենք, աշխարհի տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են գրանցվել:

Mpox-ը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում: Կենդանուց մարդուն այս վարակի փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

The post Արգելվել է ամեն տեսակի կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան և տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net