World News in Armenian

2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդօլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի
Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-
22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւում: Օլիմպիադային
մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։


Օլիմպիադայի անցկացման ձեւաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի
միջազգային օլիմպիադայի (IOI) ձեւաչափին, որի ժամանակ մասնակիցները
2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ
յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա . Շահինյանի անվան
ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան
Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաեւ Գյումրու Ֆոտոն
վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը եւ Քվանտ
վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե
մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը եւ Արման Կիրակոսյանը, իսկ
Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:


Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը եւ Սամվել
Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի
օլիմպիադայի կոմիտեի կազմում։


Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ
օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի
ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե եւ
բրոնզե մեդալների։

The post 2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդօլիմպիադայից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net