World News in Armenian

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը, «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները

Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Читайте на 123ru.net