World News in Armenian

Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որեւէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես կանոն, մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այս անգամ արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ինչ են անելու աշնանը։ Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաեւ արտաքին քաղաքական հարցեր եւ Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում։

Մեր տեղեկություններով, ֆրակցիան ամբողջ կազմով է մասնակցում, քննարկումները վարելու են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ Իշխան Սաղաթելյանը։ Երեկ մենք փորձեցինք զրուցել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, բայց մեծ մասը չէր պատասխանում զանգերին, հաջողվեց միայն Ագնեսա Խամոյանի հետ կարճատեւ հեռախոսազրույց ունենալ։ Նա նիստի մասին հարցերին պատասխանեց․ «Այս պահին ֆրակցիայի նիստի ենք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»»։

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net