World News in Armenian

Անկախության հասնելը յուրատեսակ պայքար է, հայի համար ամենից վեր անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ

Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ պայքար է, պատվաբեր պայքար է, անմահություն է։ Այս մասին ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

«Անկախությունը ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով, պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին ոչ միայն կարողացան փայլուն կերպով իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված էին ունենալու անկախություն, նաև զոհվեցին հանուն այդ անկախության, որովհետև հայի համար ամեն ինչից և ամենից վեր անկախ ապրելն է։

Երբ նայում ենք այս 34 տարվա գիծը, հասկանում ենք՝ պատվով են կատարել մեր տղաները և դուք որ այստեղ նստած եք»,- ասաց նա:

Читайте на 123ru.net