World News in Armenian

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը դիմագրավելուն, քան այս տարվա ապրիլին էր.Պենտագոն

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։

«ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից»,-հայտնել է նա։ 

«Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել տարածաշրջանում լարվածության թուլացում, - նշել է նա: - Մենք նաև ուղարկում ենք ազդանշան, որ եթե ստիպված լինենք իրականացնել նույն բանն, ինչ արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք էլ ավելի լավ ենք դիրքավորված, քան այն ժամանակ, որպեսզի օգնության գանք Իսրայելի պաշտպանությանը»,-հայտարարել է Սինգհը:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում էսկալացումից խուսափելու լավագույն միջոցն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի գործարքի կնքումն է։

Читайте на 123ru.net