World News in Armenian

Բելգիայում կառավարություն ձևավորելու փորձն ավարտվել է անհաջողությամբ

Բելգիայում կառավարություն ձևավորելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը: 

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ օգոստոսի 23-ին թագավորը խորհրդակցություններ կսկսի կառավարություն ձևավորելու բանակցություններին մասնակցող հինգ կուսակցությունների նախագահների հետ։ 

Բանակցությունները կենտրոնացած կլինեն Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա. կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումներ,  պետական ծախսերի կրճատումներ և այլն:

Մինչ բանակցությունները կշարունակվեն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց հունիսյան ընտրություններում, կշարունակի կատարել իր պարտականությունները:

2019 թ. ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվեց միայն 493 օր անց։ Առանց նոր կառավարության մնալու Բելգիայի ռեկորդը կազմում է 541 օր։

Читайте на 123ru.net