World News in Armenian

Վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կա 1 տուժած

Այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Դ.-ն, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 38-ամյա Արինե Վ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Читайте на 123ru.net