World News in Armenian

Գյունդողանը վերադարձավ «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց գերմանացի 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի վերադարձի մասին։

Ֆուտբոլիստը «Քաղաքայինների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառը։ Ավելի վաղ Գյունդողանը ազատ գործակալի կարգավիճակով լքել էր կատալոնական «Բարսելոնան»։

Իլկայ Գյունդողանը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի ամռանը, իսկ 2023/24 մրցաշրջանում «Կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Читайте на 123ru.net