World News in Armenian

«Չելսին» հաղթեց «Սերվետին», «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի խաղաց, «Այաքսը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Սերվետին»՝ 2-0:

Երկրորդ խաղակեսում լոնդոնցիների կազմում գոլեր խփեցին Քրիստոֆեր Նկունկուն և Նոնի Մադուեկեն։ Պատասխան խաղը կկայանա Շվեյցարիայում օգոստոսի 29-ին։

Կոնֆերենցիաների լիգայի մեկ այլ խաղում ֆրանսիական «Լանսը» Ֆրանկովսկու ու Մեդինայի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Պանատինաիկոսին»։ Նույն հաշվով գերմանական «Հայդենհայմը» հաղթեց «Հակենին»։

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի խաղում «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բորացի» հետ։ Էդգար Սևիկյանը հայտավորված չէր տանտերերի հայտացուցակում։

«Այաքսն» արտագնա խաղում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթեց «Յագելոնիային»․ այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ակպոմը։

Читайте на 123ru.net