World News in Armenian

Ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով:

Մրցման առաջին օրը մասնակցելով ձախ ձեռքով մրցապայքարին՝ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել են Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Ենոքյանը:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են աջ ձեռքով մրցապայքարին:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Գուրգեն Անտոնյանը, Վալտեր Հարությունյանը, Շահեն Բաբայանը և Նաիրա Մեսրոպյանը: Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Խաչատրյանն ու Վոլոդյա Բազեյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Հարությունյանը:

Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:

The post Ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net