World News in Armenian

Հրդեհ՝ Գեղանիստում. այրվել է տրակտորի սրահը

Օգոստոսի 23-ին, ժամը 14:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 22-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «JCB» մակնիշի տրակտորի սրահում. պայթյուն չի գրանցվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 14:37 -ին: Այրվել է տրակտորի սրահը։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն:

Читайте на 123ru.net