World News in Armenian

Փրկարարները դուրս են բերել Սիցիլիայում զբոսանավի վթարի վերջին զոհի դին

Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի վթարի վայրում աշխատող փրկարարները հայտնաբերել և ափ են դուրս բերել աղետի վերջին՝ 7-րդ զոհի դին: Նա զբոսանավի սեփականատիրոջ՝ միլիոնատեր Մայք Լինչի՝ 18-ամյա դուստրն է:

Риа Новости-ի փոխանցմամբ, իտալական հեռուստատեսության տվյալներով՝ աղջկա մարմինը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների հինգերորդ օրը: Ծովային ճանապարհորդության մասնակիցների մահվան մանրամասները պետք է ճշտվեն դիահերձումից հետո։

Հեռուստատեսության փոխանցմամբ, զբոսանավի վթարից տուժածները փորձել են փրկվել, երբ այն խորտակվում էր, քանի որ զոհվածների մարմինները հայտնաբերվել են ոչ այն վայրերում, որոնք նշվել են կենդանի մնացած ուղևորների և անձնակազմի անդամների կողմից:

Հիշեցնենք՝ 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։

Читайте на 123ru.net