World News in Armenian

Վոլգոգրադի գաղութի 4 աշխատակից մահացել է

Վոլգոգրադի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։

Այս մասին հայտնում են հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից։

Աշխատակիցներից 4-ը մահացել է, 4-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ պատանդներին ազատելու գործողությանը մասնակցած աշխատակիցների մեջ վիրավորներ չկան։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատանդառության ժամանակ վիրավորված աշխատակիցների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ գաղութում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Հատուկջոկատայիններն ավելի ուշ վնասազերծել էին  պատանդառուներին։ 

Читайте на 123ru.net