World News in Armenian

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները․ Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դեռ շարունակում ենք խոսակցությունները նրանց հետ»,- րագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել է Քիրբին:

Միևնույն ժամանակ, Քիրբին հավելել է, որ այս ոլորտում ԱՄՆ քաղաքականության մեջ դեռևս փոփոխություններ չկան:

«Ես այսօր ոչինչ չունեմ ասելու քաղաքականության մեջ այս կամ այն ուղղությամբ որևէ տեղաշարժի մասին», - պնդել Է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Читайте на 123ru.net