World News in Armenian

Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և շտապօգնության ավտոմեքենան

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տվյալներով,  վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալ։

Читайте на 123ru.net