World News in Armenian

Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է իր նախընտրական արշավը կասեցնելու մասին և կոչ արել քվեարկել Թրամփի օգտին

ԱՄՆ նախագահական ընտրությունների երրորդ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է իր նախընտրական արշավը կասեցնելու մասին։

«Ես ուզում եմ բոլորին ասել, որ ես չեմ դադարեցնում իմ քարոզարշավը, այլ միայն կասեցնում եմ այն», - ասել է նա իր աջակիցներին ուղղված ուղերձում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քենեդի կրտսերը հայտարարել է նաեւ ԱՄՆ նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփին աջակցելու մասին։

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Դոնալդ Թրամփին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Читайте на 123ru.net