World News in Armenian

Գնել Սանոսյանը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր  այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար  շնորհել  ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։ Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։ Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։

Читайте на 123ru.net