World News in Armenian

Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակն ազատ են արձակվել

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ կուսակցության ֆեյսբուքյան էջով ավելի վաղ հայտնել էին Ավետիսյանի և Ստեփանյանի ձերբակալության մասին։

«Քիչ առաջ, առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է», - ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Читайте на 123ru.net