World News in Armenian

ՊՍԺ-ն սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Մոնպելյեին»

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Մոնպելյեին» խոշոր՝ 6-0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Բրեդլի Բարկոլան, մեկական գոլ խփեցին Մարկո Ասենսիոն, Աշրաֆ Հակիմին, Ուորեն Զաիր-Էմերին և Լի Կան Ինը։

Փարիզյան թիմի նորեկ Ժոաո Նևեսը երկու գոլային փոխանցում կատարեց, ինչպես և վինգեր Ուսման Դեմբելեն:

Սեպտեմբերի 1-ին ՊՍԺ-ն արտագնա խաղում կխաղա «Լիլի» հետ: «Մոնպելյեն» օգոստոսի 31-ին կընդունի «Նանտին»:

Читайте на 123ru.net