World News in Armenian

Սարյանի «Հայփոստ»-ի շենքից առևտրականներին վտարել են

Tert.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը Սարյանի «Հայփոստ»-ի շենքից վտարել է առևտրականներին:

«Հայփոստ»-ի տնօրինությունը չի երկարացրել պայմանագիրն առևտրականների հետ, նրանց ողջամիտ ժամկետ է տրված եղել, որ դուրս գային այնտեղից, բայց նրանք հրաժարվել էին դուրս գալ: Այսօր Ոստիկանությունը գնացել է, որ վտարում իրականացնի։ Առևտրականները դուրս են եկել «Հայփոստ»-ի շենքից առանց որևէ միջադեպի և դիմադրության:

Նշենք, որ մի քանի օր առաջ առևտրականները բողոքի ակցիա էին իրականացրել «Հայփոստ»-ի շենքում, քանի էր չէին կարող այնտեղ այլևս տնտեսական գործունեություն իրականացնել:

Читайте на 123ru.net