World News in Armenian

ԱՄՆ-ն մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։

«Ես նման որևէ բանի մասին չգիտեմ, սակայն այդ գաղափարը չի բացառվում»,- ասել է Քենդալը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս հիմնական կարիքները կբավարարվեն ՆԱՏՕ-ի այնպիսի երկրների օգնությամբ, ինչպիսիք են Դանիան և Նիդեռլանդները:

«Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ օգնում է վերապատրաստել օդաչուներին, և հաջորդ տարի ուսուցման հարցում զգալի առաջընթաց կգրանցվի», - ասել է Քենդալը:

Читайте на 123ru.net