World News in Armenian

Ֆրանսիայում սինագոգի մոտ պայթյուն է որոտացել, կա տուժած (տեսանյութ)

Ֆրանսիայի Լա Գրանդ-Մոտ կոմունայի Բեթ Յակով սինագոգի մոտ այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է France24-ը։

Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել և երկու ավտոմեքենա է այրվել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը X-ի իր միկրոբլոգում տեղի ունեցածը «ակնհայտ հանցավոր» արարք է որակել։ Հաղորդվում է, որ Դարմանենը և վարչապետ Գաբիրել Ատալն այսօր ավելի ուշ կմեկնեն դեպքի վայր։

Պայթյունի վայրից արված կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net