World News in Armenian

Բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ուկրաինային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է գրառման մեջ:

Читайте на 123ru.net