World News in Armenian

Պայթյուն՝ Պակիստանում. զոհվել է 2 երեխա, վիրավորվել՝ 16 մարդ

Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 2 երեխա, 16 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը: 

Վիրավորների թվում է 7 ոստիկան: Վերջիններս  վիրավորվել են, երբ հեռակառավարվող պայթուցիկը, որը ամրացված է եղել մոտոցիկլետին, պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ: 

«Պայթուցիկները տեղադրվել են մոտոցիկլետի մեջ, որը կայանված է եղել տարածքում», -հայտնել է ոստիկանության սպա Մուջիբ-Ուր-Ռեհմանը: 

Читайте на 123ru.net