World News in Armenian

Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Toyota»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհինբախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Վազ 21213» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆայել Օ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Վազ 21213»-ի վարորդ Ալբերտ Մ․-ն, «Toyota»-ի վարորդ Ռաֆայել Օ․-ն և նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Վլադիմիր Կ․-ն, 24-ամյա Կարոլինա Կ․-ն, 48-ամյա  Դեղձանիկ Գ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Читайте на 123ru.net