Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը
2024 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Փառատոնային առաջին օրերն անցկացվում են Վանաձորում՝ ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ –