Վիետնամական բրինձը դարձել է ամենաթանկն աշխարհում
Վիետնամական բրնձի արտահանման գները հասել են ամենաբարձր մակարդակին աշխարհում բրնձի բոլոր խոշորագույն արտահանողների առաջարկների շարքում։ ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ըստ Վիետնամի պարենային ասոցիացիայի տվյալների՝ 5 %-անոց չհղկված բրինձը ներկայում վաճառվում է 575 դոլարով մեկ տոննայի դիմաց, ինչը 14 և 34 դոլարով ավելի բարձր է, քան համապատասխանաբար Թաիլանդի և Պակիստանի համանման արտադրանքը։