World News in Armenian

Մասկն աջակցել է Դուրովին ազատ արձակելու կոչերին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը #FreePavel հեշթեգի միջոցով աջակցել է սոցցանցերի օգտատերերին՝ կոչ անելով ազատ արձակել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին, որը կալանավորվել էր նախօրեին Ֆրանսիայում։

Աշխարհի տարբեր Telegram ալիքներ հանդես են գալիս ի պաշտպանություն Դուրովի՝ ոմանք տեղադրում են ձեռնարկատիրոջ տեսանյութերը կամ լուսանկարները, մյուսները՝ նրա մեջբերումները։ Մեսսենջերում բազմաթիվ գրառումներ ստորագրված են #FREEDUROV հեշթեգով։ 

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Читайте на 123ru.net