World News in Armenian

Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող թունելում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը

Օգոստոսի 25-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել  են «ZIL» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1996 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «ZIL» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները փակել են «ZIL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը։

Читайте на 123ru.net