Գվարդիոլան ասել է, թե ում է համարում ամենակատարյալ հարձակվող
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ում է համարում ամենակատարյալ հարձակվողը.
«Կարո՞ղ եմ ասել, որ Էրլինգ Հոլանդը ամենակատարյալ հարձակվողն է, որին ես երբևէ տեսել եմ: Ո՛չ, լավագույնը Լիոնել Մեսսին է»,- իսպանացի մարզչի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»։
Լիոնելը ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։