Դուրովը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ». Մեդվեդև
Ֆրանսիայում կալանավորված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ հեռանալով Ռուսաստանից, որպեսզի դառնա «աշխարհի մարդ»։
Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ Արևմուտքի համար ձեռներեցը շարունակում է մնալ «վտանգավոր ռուս»։
Մեդվեդևը հիշել է իր զրույցը Դուրովի հետ, որը հրաժարվել էր համագործակցել իրավապահ մարմինների հետ ծանր հանցագործությունների վերաբերյալ և լքել էր Ռուսաստանը։
«Ես ուզում էի լինել աշխարհի մարդ, ով լավ է ապրում առանց իր հայրենիքի Ubi bene ibi patria (լատիներեն. «Հայրենիքն այնտեղ է, որտեղ լավ է»)»,- ասել էր
Դուրովը Մեդվեդևին։