World News in Armenian

Դուրովի ձերբակալության ֆոնին Մասկը չի բացառել X-ի դեմ միջոցների կիրառումը

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը չի բացառում միջոցառումները նաև իրեն պատկանող X սոցցանցի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դուրովի ձերբակալությունից հետո ամերիկացի գործարար Վիվեկ Ռամասվամին X-ի իր էջում գրել է.

«Այսօր Telegram-ն է, վաղը կլինի X-ը»:

Մասկն այս գրառմանն արձագանքել է կրկնակի ընդգծված 100 թվով։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Читайте на 123ru.net