Lիբանանա-իսրայելական սահմանին իրավիճակը մտահոգիչ է․ ՄԱԿ
Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի (UNSCOL) գրասենյակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցող զարգացումները որակել են անհանգստացնող։
Նրանք կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ հետագա էսկալացիայից, ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելն ու Լիբանանի հարավում «Հեզբոլլա» խմբավորումը կիրակի գիշերը կրկին հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ։
«Հեզբոլլա»-ն այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով մի շարք ռազմական դիրքեր։ Իսրայելի բանակը պնդել է, որ կանխարգելիչ հարվածներ է հասցնում խմբավորմանը: