World News in Armenian

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Աբու Դաբիում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բացի Հայաստանից, մրցաշարին կմասնակցեն նաև Օմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականները, ինչպես նաև թիմեր ԱՄԷ-ից:

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով: Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետևյալ բասկետբոլիստները՝

1. Կարեն Մելիքյան
2. Յուրա Մելիքյան
3. Սամվել Գևորգյան
4. Տիգրան Մկրտումյան
5. Մարատ Միքաելյան
6. Արտյոմ Թավակալյան
7. Ալբերտ Թադևոսյան
8. Արայիկ Գևորգյան
9. Դանիել Կիրակոսյան
10. Ալեքսեյ Չիժենոկ
11. Սասուն Գուերբոյան

Գեորգի Ղազանչյանի օգնականը կլինի Արեգ Վաթյանը:

Читайте на 123ru.net