Ռաֆայել Նադալը հաղթել է Ուիլ Սմիթին էլեկտրական նավակների առաջին մրցաշարում
«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մեկնել է Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լիճ ՝ մասնակցելու E1 Series էլեկտրական նավակների առաջին մրցաշարին։
Նադալի մրցակիցը եղել է դերասան Ուիլ Սմիթը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի կեսերին Նադալը Ուիմբլոդոնի մրցաշարում լուրջ վնասվածք էր ստացել, դրանից հետո նա գրեթե հանդես չի եկել խոշոր մրցաշարերում: