Ռուսաստանը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ՝ պահանջելով Դուրովի մոտ հյուպատոսական հասանելիություն տրամադրել
Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ պահանջելով Telegram-ի հիմնադիր Դուրովի մոտ հյուպատոսական հասանելիություն տրամադրել։
Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խնդիրն այն է, որ Պավել Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հետևաբար, Փարիզի համար, Ֆրանսիայի համար նա առաջին հերթին իրենց երկրի քաղաքացին է»,- նշել է դիվանագետը։