Մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր նախագծողը
92 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր նախագծող Օլեգ Մամալիգան։ Այս մասին հայտնում է «Բարձրտեխնոլոգիական համալիրներ» հոլդինգը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ 92 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր նախագծող Օլեգ Իվանովիչ Մամալիգան:
Նա մասնակցել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ առաջին խորհրդային հրթիռային համալիների մշակմանը»,- ասվում է հոլդինգի Telegram ալիքում։