World News in Armenian

Միանգամից 7 միլիոն դիտող իմացավ 44-օրյա պատերազմի, Հայաստանում կատարվողի մասին, երբ հայերեն երգեցի․ Անահիտ Բոյաջյան

Միշտ ցանկացել եմ մասնակցել The Voice-ին, բայց թե ի՞նչ պետք է երգեի, չգիտեի։ Սա՝ 18 տարեկանում։ Բայց 10 տարի անց, երբ մեծացա, արդեն մտածեցի, թե ինչ կարող եմ անել։ 2021թ․  սկզբին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ոչ ոք Ֆրանսիայում չգիտեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի մասնակցել մրցույթին ու երգել հայերեն, որովհետև շատ զայրացած էի։ Մի քանի երգ ուղարկեցի, ու միանգամից համաձայնեցին։ Մրցույթի մասնակցելու արդյունքում միանգամից 7 միլիոն դիտող իմացավ Հայաստանի ու այնտեղ կատարվողի մասին։ Շատ էին գրում, հարցնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ես հորդորում էի այցելել ու սեփական աչքերով տեսնել։

Читайте на 123ru.net