World News in Armenian

Իմ կյանքը հիասքանչ է․ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կիսվել է թուրինյան ակումբում կատարած աշխատանքի մասին՝ «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության 2-րդ տուրի հանդիպման նախօրեին։

«Առաջնության 1-ին տուրից հետո ամուր կանգնած ենք հողի վրա։ Վաղը մենք հանդիպում ունենք թիմի հետ, որը լավ մարզավիճակում է Սկուդետտոյի գլխավոր հավակնորդներից մեկին հաղթելուց հետո։ Տանը «Կոմոյի» հետ խաղացինք, լավ ֆուտբոլ ցուցադրեցինք ու լավ արդյունքի հասանք։ Վաղը ես այլ պատմություն եմ սպասում, և մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։

Եթե դրսից նայես, ամեն ինչ կարող է այլ կերպ թվալ, բայց ներսից իմ կյանքը գեղեցիկ է։ Ես վաղ եմ արթնանում մեծ էներգիայով և ոգևորությամբ մարզումների գալու համար: Ես հանդիպում եմ ֆանտաստիկ մարդկանց, որոնք ունեն նույն ոգևորությունը։ Ես հանդիպում եմ տղաների, որոնք գալիս են կատարելագործվելու մեծ ցանկությամբ»,- Մոտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Читайте на 123ru.net